Խոսելով արտահերթ ընտրությունների շուրջ՝ Սյամոն վստահություն էր հայտնել, որ անհնար կլինի դրանց արդյունքներով փոքր ուժերին խորհրդարան մտցնել: «Փոքր ուժերի» տակ Սյամոն թերևս նկատի է ունեցել այն արևմտամետ կամ, ավելի ճիշտ, հակառուսական ուժերին, որոնց հետ ժամանակին ինքն էր ալիշ-վելիշներ անում,և որոնք այսօր միաձայն պաշտպանում են Նիկոլին: Օրինակ անցած տարի այդ արևմտամետ ուժերը փակ հանդիպում էին անցկացրել, որին ոչ միայն ներկա էր գտնվել Սյամոն, այլև, ասում են, սեղանի գլխին էր նստել՝ ի նշան առաջնրդության ու միաբանության:

Հարց է առաջանում՝ ե՞րբ է Սյամոն հասկացել, որ այդ փոքր ուժերին խորհրդարան մտցնելն ահնարին բան է, այդ հանդիպումից հետո՞, թե՞ բոլորովին վերջերս: Կամ եթե դա անհնարին է համարում, ապա ինչո՞ւ է արտահերթ ընտրություները ջատագովում, դա իրեն ի՞նչ է տալու:

Շատ բան. եթե Նիկոլի ժամանակավոր վարչապետությամբ անցկացվեն արտահերթ ընտրություններ, դրանց արդյունքները կկեղծվեն, ու Նիկոլը կրկին կվերարտադրվի: Իսկ դա շանս կլինի Սյամոյի համար՝ դաշտից չանհետանալու: Մյուս ոկղմից՝ ի՞նչ մակարդակի են այսօր Սյամո-արմևտամետներ հարաբերությունները, եթե Սյամոն ինքն է խոստովանում, որ նրանց խորհրդարան մտցնելն անհնար բան է:

Շատ հնարավոր է՝ Սյամոն ուսուլով յան է տվել՝ հասկանալով, որ դրանց հետ հեռանկար չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել