Այցելեցի Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցեցի բնակիչների հետ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետեւանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները», - գրել է նա՝ կից հրապարակելով այցից տեսանյութ:

Փաշինյանը շրջել է թաղամասում, ծանոթացել ջրգեղեղի հետևանքով հասցված վնասներին ու իրականացվող վերականգնողական աշխատանքներին։

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել