Tert.amLife-ը գրում է

Ամառային հանգստի, նոր պլանների, անձնական կյանքի ու իր երազանքների տղամարդու, ինչպես նաև կրեատիվ Smm դասընթացների մասին Tert.am Life-ը զրուցել է հաղորդավարուհի, բլոգեր Մարիաննա Քոքչյանի՝ Wing 21-ի հետ:

Պետք է գումար խնայեմ՝ նպատակս իրագործելու համար

Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, ինչի արդյունքում բլոգս ինքնաբերաբար դարձավ ճամփորդական բլոգ: Ամեն անգամ ճամփորդելիս կիսվում էի, պատմում՝ ուր էի գնում, ինչպես էր անցնում, ինչ արժե անել, կամ չարժե կրկնել:

Այս ամառ մի քիչ պասիվ եմ լինելու երկրներ գնալու հարցում, կամ, գուցե, ամռան վերջին ամսին գնամ: Այլ նպատակներ ունեմ, իսկ դա իրագործելու համար պետք է գումար խնայել: Թե կոնկրետ ինչ նորություն է սպասվում իմ կյանքում, այս պահին չեմ ցանականում բացահայտել, երբ լինի՝ բոլորը կիմանան: Աստված առաջ՝ սեպտեմբերին կիրականացնեմ այդ նպատակս:

Անձնականումս ծովերը հանդարտված են

Անձնական կյանքում նորություն չունեմ: Ներկա պահին կողակից չունեմ: Մի խոսքով՝ անձնականումս՝ ծովերը հանդարտված են: Ինքս ինձ հետ հաշտ, համերաշխ ապրում եմ: Բաց եմ թողել իրավիճակը, երբ կգա այն մարդն, ով, իրոք, կտեսնեմ, որ իմն է, կգա ու կմնա:

Ինձ դուր են գալիս ուժեղ, համարձակ տղամարդիկ: Իմ տղամարդը պետք է վախկոտ չլինի, կայացած լինի, իրենից սովորելու բան ունենամ, հոգնել եմ սովորեցնելուց: Ուզում եմ՝ հասուն լինի, իմանամ, որ հենվեմ իր ուսերին, չեմ ընկնի: Ադեկվատ լինի մաքսիմալ, ոտքերը հողին կպած լինի և հումորով:

Արտաքին տվյալներն ինձ համար էական չէ, կարևորը սթափ մարդ լինի, գիտակցումով և իմանա, ինչի համար է եկել և ինչ է ուզում: Ամենակարևորը մինչև վերջ գնալն է: 21-րդ դարն իր հետ բացի լավից շատ վատ բաներ էլ է բերել, տղամարդիկ վախենում են ամենակարևորից՝ պատասխանատվությունից:  

Հիմա աղջիկներն ավելի համարձակ են, ավելի պատասխանատու են քայլեր անում, քան տղաները: Բայց ձևն այդպես չէ: Ասում են՝ «հավասարություն է տիրում, թող աղջիկն առաջին քայլն անի», համամիտ չեմ: Ինձ համար կարևոր է, որ բնությանը հակառակ չգնանք, այսինքն՝ որսորդն իր գործն անի, վազողն էլ՝ իր: Այդ ժամանակ է ամեն ինչ օրգանական ստացվում:

Ուսանողներիս հետ շփումը երջանկություն է

Արդեն 7 ամիս է՝ ես բացել եմ գործակալություն, որը զբաղվում է կրեատիվ Smm-ով: Կառուցում ենք էջեր, և՛ անձնական, և՛ բրենդներ: Այն փորձը, որը ես ձեռք եմ բերել տարիների ընթացքում, փոխանցում եմ իմ աշակերտներին: Շատ մեծ հաճույքով եմ դա անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել