Հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Ղարաբյանի, Կենտրոնական վարչության փոխնախագահներ Ասադուր Դեվլեդյանի և Ալեքսան Կարադանայանի, Հանրապետական վարչության փոխնախագահ Կարեն Գագոյանի և ատենադպիր Րաֆֆի Բալյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կուսակցությունների միջև երկխոսությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/civilcontractarmenia/posts/pfbid0jnBmH9pSqrJDzrDi8n4BfeMtB3xYWypttbyzf54CMnBRktXzvQMTME4dYfV2Ywt4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել