Ժորա Ավետիսյանին շինծու քրեական գործի շրջանականերում այսօր դատավոր Արտուշ Գաբիելյանը կալանավորեց երկու ամսով, այն պարագայում, երբ Ժորան ունի ծանր առողջական խնդիրներ՝ աստմա, որի հանգամանքով պաշտպանների ներկայացված միջնորդությունը մերժվել է։ Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի։ Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք, որպեսզի լռեցնեն ազգային պայքարի մասնակիցներին։
Ժորա Ավետիսյանը ՀՀԿ ԵԿ անդամ է, նա այն կուսակցության ներկայացուցիչն է, որի նախագահ Սերժ Սարգսյանը հող ազատագրող կենդանի լեգենդ է, ով չի վախեցել թուրքերից ազատագրել ու պահել Արցախը։ Դեռ խորհրդային ժամանակներից կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը (Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում),
Անդրանիկ Մարգարյանը (1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով),
Ռազմիկ Զոհրաբյանը (1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով) չեն վախեցել պայքարել իրենց հայրենիքի ազատագրման համար, Արմեն Աշոտյանը, ով ևս քաղաքան բանտարկյալ է արդեն մեկ տարի է բանտում է։
Մեզ որևէ եղանակով հնարավոր չէ վախեցնել, հանրապետականի ձայնը եղել է լսելի և այդպես էլ լինելու է, թե’ բանտում, թե’ ազատության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել