Հայ-վրացական ռազմավարական գործընկերության զարգացման ևս մեկ կարևոր քայլ: Այս մասին գրել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ մեկնաբանելով Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելիս բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների Աբխազիա և Ցխինվալի վերադարձի իրավունքը հաստատող բանաձևի քվեարկության ժամանակ։

«Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աբխազիայից (Վրաստան) և Հարավային Օսիայից (Վրաստան, Ցխինվալի շրջան), ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակi masin» բանաձեւին կողմ քվեարկելու համար»,- գրել է դեսպանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագ Խաչատրյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել