Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի երկարաժամկետ հակամարտությանը, ինչպես նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով. այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակ-ուղերձում, որն ընթերցվել է Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդես (Caspian Oil & Gas) բացման արարողության ժամանակ։

Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղությամբ ջանքերին և հավակնություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ-ադրբեջանական արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել