Շատերի համար անակնկալ կերպով Թուրքիան որոշել է Նիկոլին ծննդյան օրն աննվեր չողնել՝ Նյու Յորքի Թայմ Սքուերի ամենամեծ էկրանին շնորհավորելով նրա ծննդյան օրը։ «Doğum gününüz kutlu olsun» գրված է եղել Նիկոլին պատկերող էկրանին:

Եվ ահա հասկանալով իրավիճակի նրբությունը՝ Նիկոլական ագիտպրոմի որոշ ծախուներ Նիկոլի դեմքը փրկելու գործին են լծվել՝ մեղադրելով կատարավածի համար Դաշնակցությանը: Նրանցից մեկն էլ, օրինակ, կոչ է արել Հայաստանի արտաքին հետախուզությանը պարզել, թե որ «անբարոյականներն» են արել այս «սրբապղծությունը»:

Հետաքրքիր է՝ Նիկոլի ագիտպրոմի ծախուները մոռացե՞լ են թուրքերի վաշինգտոնյան ցույցը, որտեղ ցուցարարները վանկարկում էին Նիկոլի ազգանունը: Դա է՞լ էր ՀՅԴ-ն արել:

Թուքրերը շա՜տ են սիրում Նիկոլին ժամանակ առ ժամանակ ծաղրել՝ նրան հիշեցնելով իր իրական առաքելության մասին, և այն, որ հենց նման կերպն է ընտրվել՝ Նիկոլին շնորհավորելու, նշանակում է՝ թուրքերը մտավախութուն ունեն, որ իրենց շպիոնը կարող է կիսատ թողնել իր առաքելությունը: Իսկ մտավախության առիթը Սրբազան շարժման հաղթարշավն է, որի վերաբերյալ նյութերից ուղղակի տրաքում է թուրք-ադրբեջանական մամուլը:

Նիոլին հասկացնում են, որ եթե կիսատ թողնի իր գործը, Իլհամը ղազագիրը կհրապարակի,որից հետո երևակայել կարելիէ միայն, թե ինչ կկատարվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել