Նախ՝ նախկիններին, հետո՝ ռուսներին Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառ հռչակած Նիկոլը որոշել է հիմա էլ ընկնել եկեղեցու հետևից՝ հոգևորականությանը հռչակելով մեղավոր երկրում առկա վատ կենսամակարդակի և մյուս բոլոր այլ խնդիրների համար:

ԱԺ-ում նա, մասնավորապես, հայտարարել է, թե լավ ապրելու համար պետք է հեռանալ կղերաֆեոդալական տրամաբանությունից: «Սա մեր ամենամեծ ամոթն ա թերևս, կամ գուցե, գիտեք, ամոթն էլ չի, ամենամեծ պրոբլեմը: Մենք, երբ որ 2018թ.-ին ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության կառավարումը, մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները»,-հայտարարել է Նիկոլը:

ՔՊ-ից քանի՞ հոգի կարող է սահմանել՝ ինչ է ասել կղերաֆեոդալական ավանդույթներ, ի՞նչ տերմին է դա և մարդկային քաղաքակրթության պատմության որ էտապին է բնորոշ, ինչով է բնորոշվում: Սրանք նույնիսկ «կղեր» եզրույթի իմաստն ու ծագումնաբանությունը չգիտեն, տեղյակ չեն, օրինակ, որ այն ծագում է հունարեն «κλήρος»-ից, որ նշանակում է հոգևորականների միաբանություն, եկեղեցակաների ամբողջություն:

Իսկ հիմա հարց՝ հատկապես ո՞ր հարցում է եկեղեցին խոչըտնդոտ հանդիսացել Նիկոլի համար: Օրինակ՝ 2020-ի պարտությյան հետ եկեղեցին կապ ունի՞, թե՞ եկեղեցին էր Եվրոպայում Արցախը ճանաչել որպես Իլհամի նախնիների հայրենիք: Եկեղեցի՞ն է ադամանդի բիզնեսը կենտրոնացրել իր ձեռքում, թե՞ մեծահարուստները Կաթողիկոսին են մուծվում՝ անտեսելով Աննային…

Նիկոլի խոսույթից տրոցկիզմի գարշահոտ է փչում,և սա՝ «ժողովրդավարության բաստիոնում»: Մի դար առաջ էլ օտարեկրյա նիկոլներն էին եկեղեցիները քանդում ու հոգևորկանությանը հալածում՝ մարդկությանը պայծատռ ապագա խոստոնալով: Արդյունքում 20-րդ դարը դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի դարաշրջանը, որի ընթացքում գործված մարդկության դեմ հանցանքների հետևանքները դեռ մոլորակը երկար է իր մաշկի վրա զգալու: Ո՞ր մի եկեղեցու հալածիչն է մարսել իր ուրացումը, որ Նիկոլը մարսի իր թրքությունը: Բոլորը փոշիացել են, իսկ եկեղեցին կա ու կմնա առհավետ՝ մինչև աշխարհի վախճանը, որքան էլ նեռերը հալածեն:

Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու է Նիկոլը նման տխմարություն դուրս տալիս: Նա դա անում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ահից: Եթե շարժումը չհաջողեր, ապա այսօր Նիկոը գուցե նույնիսկ եկեղեցու հասցեինն գովեստի խոսքեր շռայլեր, բայց քանի որ իրական սպառնալիք է ստեղծվել իր իշխանության համար, նա որոշել է Տրոցկիին կրկնօրինակել:

Չարագույժ կերպար է ընտրել. լրագրող Տրոցկուն սպանեցին Մեքսիկայում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել