Արձագանքելով այն նկատառմանը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համերաշխության մասին է, համերաշխության շարժում է՝ նպատակ ունենալով նաև լուծել միակողմանի զիջումների հարցը,  ՔՊ-ական «Խոզը» ասել է, թե բացի ռասիստական կոչերից, ատելության խսքից, հայհոյանքից ու բռնությունից, ինքը ոչինչ չի տեսել շարժման մեջ:

Խոսողը մի ուժի ներկայացուցիչ է, որը 2018-ին ՀՀԿ-ական պատգամավորների տներ դագաղներ էր ուղարկում, փողոցնրու պատգամավորների անուններով սև «լենտեր» էր կապում, բեմադրված հուղարկավորումներ էր անում: Միամիտ աչքեր արած՝ նման բաների մասին է  խոսում մեկը, որի ներկայացրած քաղաքական ուժն ու դրա աջակիցներն այս ընթացքում ինչ լուտանք, վիրավորանք ու կեղծ մեղադրանք ասես, որ չեն թափել շարժման ու դրա առաջնորդի գլխին, թիրախավորել են հայ եկեղեցին, հալածում են Կաթողիկոսին, իրենց պահում ամենավերջին թուրքի լամուկի պես՝ անցնելով բազմաթիվ կարմիր գծեր, բայց խիստ խոնարհ ու հնազանդ հարսի վարք ցուցաբերելով Իլհամի հանդեպ. ՔՊ-ի ողջ ագրեսիան այսօր ուղղված է հայ  ժողովրդի, նրա շահերն արտահայտող շարժման ու եկեղեցու դեմ, իսկ թշնամիները շարունակում են ծափահարել Նիկոլին՝ շարժման մասին խոսելիս արտահայտվելով այն նույն բառապաշարով, ինչ՝ իշխանությունները:

Մյուս կողմից՝  հարց՝  որո՞նք են ռասիստական կոչերը, որոնց մասին խոսում է «Խոզը»: Հայրենատեր լինելու մասին հայտարարություննե՞րն են ռասիստական, թե՞ հայ համարվելու չափանիշների մասին շարժման ունեցած պատեկարցումները: Շարժումը ռասիստական կարող են համարել միայն ադրբեջանցու ծնունդը, Իլհամի  քիսաչիները կամ էլ՝ Մեհրիբանի պիդիկյուրշիցաները:

Իսկ Նիկոլը թվարկվածներից ինչո՞վ է  տարբեվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել