Իշխանական եւ ընդդիմադիր թեւերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսեւորված խուլիգանական պահվածքի եւ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։
ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետեւ հետո շոգերը կընկնեն, եւ մարդկանց դժվար կլինի փողոց հանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: