Lurer.com-ը գրում է.
Օրերս պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծի ենթարկած կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը, որը վաշտի հրամանատար է, շարունակում է իր ծառայությունը։ Նա հենց այս պահին ՆԳՆ շենքի մոտ է։
Փաստացի ՆԳՆ-ն ծառայողական մեկ քննություն է նշանակել ու ընդամենը մեկ ոստիկանի լիազորություն է կասեցրել, մինչդեռ սույն կարմիր բերետավորը այդ օրը տեսախցիկների առջև ծեծի է ենթարկել Աշոտ Սիմոնյանին։
Ի դեպ, այս առնչությամբ «Հրապարակի» լրագրողը հարց ուղղեց Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ Մարտիրոսյանին։ Վերջինս խուսափեց պատասխանել հարցին։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=577593&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել