Աննայի աղմկահարույց «Սև ու սպիտակ» կոչված խնջույքն է մեկնաբանել նրա ամուսինն ու պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել. պնդել է, թե շատ ավելի վաղ պլանավորված միջոցառման առանցքային շահառուները եղել են զոհված զինվորների մայրերը: «Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը:

Կա՞ն հիմքեր՝ Նիկոլին հավատալու այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ կարգի «կռուտիտների» հեղինակ է նա հանդիսանում: Բայց եթե նույնիսկ Նիկոլը 100%-ով ճիշտ է, ապա դա նույնպես նրա կնոջ դեմքը չի փրկում. կարելի էր, չէ՞, գոնե մի քանի օրով հետաձգել «զոհերի մայրերի սփոփման» միջոցառումը, որպեսզի Աննայի ուտուշ-խմուշը այլանդակության չվերածվեր:

Մյուս կողմից՝ ՔՊ-ականները գիտեի՞ն մի քանի ամիս առաջ կազմված ծրագրերի մասին: Եթե մանակցել են, ուրեմն գիտեին,չէ՞: Եթե գիտեին, ապա ինչո՞ւ էին Նիկոլի էգերը Սրբազանի հասցեին անբարո մեղադրանքներ շպրտում՝ նրան անտարբերության համար մեղադրելով: Բա չէի՞ն մտածում, որ նույն այդ աղետի ֆոնին իրենք էլ տժժալու էին օբյեկտում՝ ի ցույց դնելով իրենց իրական դեմքը: Օբյեկտում տժժալ կարելի է, իսկ հայրենիքը փրկել՝ ո՞չ:

Հուսանք՝ «սև ու սպիտակի» խոսույթը շուտով կանհետանա Հայաստանից՝ ՔՊ-ական ժեխի հետ միասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել