Նիկոլ Փաշինյանը ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է երեկ՝ ոստիկանների կողմից Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու փորձին։

«Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ  պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։

Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե՞ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ոստիկանությունը փորձել է  պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելն է, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել