Եթե ձեզ, ձեր հարազատներին պարտադրում են գնալ աղետի գոտի (ինչքանով հասկացա, պետական հիմնարկներում հիմա դա են անում), ապա պահանջե՛ք ղեկավարներից, որպեսզի պատասխանեն, թե ինչու աղետի գոտի չեն տանում մարզերից Երևան բերած հաստավիզ բերետավորներին, որոնց աշխատավարձերը և պարգևավճարները մեր բոլորիս վճարած հարկերից են գոյանում։
Օրենքներով էլ է նախատեսված, որ ոստիկանները պետք է մասնակցեն աղետների հետևանքների վերացմանը։
Ավելին՝ Նիկոլը տարել է փրկարարական ծառայությունը ՆԳՆ-ի ենթակայության տակ, ղեկավար էլ նշանակել է իր զեմլյակ ոստիկանի։ Բայց աղետի գոտի, չգիտես ինչու, ուսանողների են ուզում տանել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0dZ2LZLseVK9PZXaGXxPxNJRgyXAbkcpr3wHCkn2rZyhuo1HNBeuetKG6aHERgtgsl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել