Չնայած շատերը փորձում են շարժման ակունքներում ռուսական հետք որոնել, սակայն Մոսկվայից եկող արձագանքներն այլ բանի մասին են վկայում. Ռուսստանն ակնհայտորեն փորձում է հավասար հեռավորոթյուն պահպանել՝ հասկացնելով՝ այքնան էլ դեմ չեն Նիկոլին: Ի դեպ՝ նմանատիպ հայտարարություններ էին հնչում նաև 2021-ին ու դրանից հետո էլ, այն ժամանակ էլ որոշ ռուս պաշտոնյաներ չէին վարանում նկարագրել այն հեջտևաքները,որոնք կարղ են ծագել հյուսիսային ծիրից Հայաստանի շեղվելու դեպքում: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը Մոսկվայի համար լավ էլ ընդունելի եղավ՝ չնայած նրան, որ ՔՊ-ն անթաքույց ջանքեր է գոծադրոմ ցայսօր՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ՝ հարվածելով Մոսկվայի դիրքերին: Ստացվում է, որ Մոսկվան իրականում չի՞ նեղվում Հայաստանը թրքացնելու Նիկոլի քայլերից, թե՞ ինչ-որ տեղ Մոսկվայի «դաբրոն» էլ կա այս ամենում՝ Հայաստանի առջև ստանձնած պարտականությունները չկատաելու, Իլհամի հետ եղբայրությունը չխաթարելու կամ ջուր լցնելու ՌԴ-ում ամենավերևներում գործող ադրբեջանական լոբբիի ջրաղացին:
Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է Մոսկվան բացահայտորեն սատարի շարժմանը, եթե այն ներքին ռեսուրսների վրա հիմնվող ու բացառապես հայ ժողովրդի շահերի մասին բարձրաձայնող շարժում է: Տվյալ դեպքում բոլորի ֆավորիտը հենց Նիկոլն է, քանի որ նա ապացուցել է, որ չունի «իզմեր»՝ սեփական վարքագիծը պայմանավորելով ուժեղի թելադրանքով. երեկ Մոսկվան էր ուժեղ, կատարում էր Մոսկվայի կամքը, այսօր Արևմուտքն է ուժեղ, կատարում է նրա կամքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



