Վրաստանի կորսուտն Արևմուտքի համար Կովկասւոմ շատ մեծ հարված կլինի: Այն կորստաբեր կլինի նաև Թուրքիայի համար՝ չնայած Անկարան համառորեն փորձում է կոծկել փաստը, որ Արևմոտքի խաղն է խաղում: Բայց ամենաշատը կարող է տուժել Նիկոլը՝ «ժողովրդավարական բաստիոնի» առաջնորդը, որ սեփական ժողովրդի գլխին իսկական պատուհաս է դարձել՝ երկիրը վերածելով ոստիկանական բռնապետության ու ճակատի զոռով այստեղ առաջ տանելով Իլհամի շահերը: Որպեսզի արևմտաթուրքական ազդեցության տակ ընկած Հայաստանն ունենա ապագա, պետք է կենսունակ դառնա Հայաստան-Վրաստան վերտիկալը: Եթե Վրաստանն անցնում է Մոսկվային, ապա լրջագույն հարցականի տակ է դրվում Հայաստանի արևմտականացման հեռանկարը՝ հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական չեղած հարաբերությունների ներկա վիճակը: Թուրքիան չի շտապում բացել սահմանները՝ չնայած ՔՊ-ն չի դադարում աղերսել դրա մասին Էրդողանին՝ փորձելով արագորեն բավարարել Թուրքիայի բոլոր նախապայամանները, որոնցից գլխավորը Իլհամի բոլոր ցանկությունները կատարելն է:
Այնպես որ՝ Վրաստանի հարցը Նիկոլի համար կենսական է, քանի որ արտաքին վեկտորի աստիճանական փոփոխության դեպքում տարածաշրջանում կարող է հարված հասցվել նաև Թուրքիայի ազդեցությանը, իսկ դա արփիդավոյանների իշխանության համար մահացու հարված է՝ հաշվի առնելով ՔՊ-ականների արտերկրյա կուրատորների գենետիկ ծագումը. թուրքերն են հենց հիմա Հայաստանը «ռուլիտ» անում,որոնց համար Մոսկվան միշտ եղել ու մնալու է մրցակից Կովկասում՝ անկախ ամեն ինչից, անկախ Էդրողանի՝ Պուտինի հասցեին շռայլած դրվատանքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել