News.am-ը գրում է.
Կարծում եմ՝ շարժումը լավ թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում հնարավոր է, որ կհասնի հաջողության։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են իշխանությունները կոշտ քննադատում եկեղեցուն, Սերժ Սարգսյանը պատախանեց․ «Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությանը մասերի բաժանելուն և այլն»։
Հարցին՝ արդյո՞ք ինքն էլ կարծում, որ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածուն, նախագահն ասաց․ «Մենք մեր կարծիքը հայտնել ենք հայտարարություններով այն մասին, որ մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»։
Նա ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման հրավեր չի ստացել․ «Բայց առիթ ունեցել են Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու»։