Իրականում ՔՊ-ական մեր աղբյուրը խոստովանեց, որ ոչ թե առողջական խնդիրներն են եղել հետաձգման պատճառը, այլ պատգամավորների բացակայությունները, այդ օրն ԱԺ-ում 65 ՔՊ-ական չի եղել: Շատերը գործուղման են եղել, իսկ ՍԴ դատավորի ընտրության համար հարկավոր է 65 ձայն: Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ խմբակցության նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, թե քննարկել են ՍԴ դատավորի ընտրության հարցը: Մինչդեռ ֆրակցիայից մեզ վստահեցնում են, որ այդ հարցը չեն քննարկել, դեռ շաբաթներ առաջ է իրենց ասվել, որ պետք է կողմ քվեարկեն: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել