Lurer.com-ը գրում է.


ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների առաջին փուլը։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարությամբ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական փորձարկումներով զորավարժության առաջին փուլը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։

Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների անձնակազմը կատարում է մարտավարական առաջադրանքներ՝ «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ զինամթերքի ստացման, դրանցով հրթիռների համալրման և արձակման նախապատրաստման համար դեպի դիրքեր գաղտնի տեղաշարժվելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել