Lurer.com-ը գրում է.
Մենք կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որեւէ միլիմետր հող չի հանձնվել: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե ինչ է մնացել այս կողմում եւ այն կողմում, Գրիգորյանը հայտնեց, որ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, մնացել է Հայաստանի տարածքում եւ սահմանի գիծը բավականին հեռու է անցնում:
«Տարածքների մասով, բնականաբար մինչեւ այս պահը այդ տարածքներում զինված ուժերն էին ծառայություն իրականացնում եւ այդ ծառայության իրականացման պատճառով որտեղ դիրքեր կային, այդ դիրքերում համայնքները իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել: Հիմա երբ որ այդ դիրքերից զինված ուժերը դուրս են գալիս եւ սահմանապահներն են տեղադրվում, այդ տարածքները ազատվում են եւ անցնում են գյուղացիների ամենօրյա աշխատանքներ կատարելու ցվերահսկողության տակ, սրա մասին է խոսքը»,-ասաց ԱԽ քարտուղարը եւս մեկ անգամ նշելով, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել եւ մյուս տարածքներում եւս կիրականացվի 1976 թվականի քարտեզներով