Lurer.com-ը գրում է.

Ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են Վրաստանի «հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Կացարավային և դաժանաբար ծեծել։ Լրատվամիջոցները տարածում են դեմքի դաժան ծեծի նշաններով ոմն տղամարդու լուսանկար, հայտնել է SOVA-ն։

Կացարավային տեղափոխել են Թբիլիսիի Ինգորոկվա կլինիկա։ Ակտիվիստի կինը՝ Սոֆյա Խաչապուրիձեն, ընդամենը հայտարարել է, թե ամուսինը զանգահարել և հայտնել է, որ իրեն ծեծել են։

Նշվում է, որ Դավիթ Կացարավան ձերբակալվել է Վրաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու Առաջին գիմնազիայի դիմաց՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ։ Հանրահավաքի կադրերից երևում է, որ ուժայիններից զգալի հեռավորության վրա կանգնած և միայն կարգախոսներ վանկարկող ակտիվիստը չի խախտել օրենքը։ Ինչ-որ պահի նրա մոտ են վազել հատուկ ջոկատայիններն ու դուրս հանել ոստիկանական ջոկատի շրջանակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել