Երբ Մալթան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, մենք գիտակցում էինք, թե ինչ հսկայական մարտահրավերներ են մեր առջև ծառացած՝ Ռուսաստանի անօրինական պատերազմը Ուկրաինայի դեմ, ձգձգվող հակամարտությունները ամբողջ տարածաշրջանում, օրենքի գերակայության խախտում, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հետընթաց։
Այս մասին Հայաստանի և Մալթայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մալթայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։
«Չնայած այս հանգամանքներին՝ Մալթան համաձայնեց նախագահելու ԵԱՀԿ-ն, քանի որ հաստատակամորեն հավատում ենք կազմակերպության վճռորոշ դերին՝ մեր ընդհանուր անվտանգությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Մալթայի նախագահության գերակա առաջնահերթություններից մեկը կազմակերպության ճկունության ու գործունակության ամրապնդումն է։ Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կարողանանք ապահովել առողջ ֆինանսական հիմքեր և ամուր ինստիտուցիոնալ կառավարում։ Իմ ներկայությունն այս տարածաշրջանում նպատակ է հետապնդում ուշադրությմաբ լսել մեր գործընկերներին, գնահատել նրանց կարիքները»,- ասաց նա։
Նախագահողն ընդգծեց, որ Հարավային Կովկաս իր առաջին այցը սկսել է հենց Երևանից։
«Տարվող քննարկումները վերաբերում են Ադրբեջանի հետ տարվող գործընթացին, խաղաղության հեռանկարին ու հումանիտար հիմնական խնդիրներին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը, երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են, մենք համզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով ու ազնվությամբ, անփոխարինելի է՝ համապարփակ ու տևական կարգավորման հասնել ու համար։
Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի գործընկերներին կփոխանցեմ այս ուղերձները ու կոչ կանեմ վստահելի ու կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում։
Տասնամյակներ տևած հակամարտությունից ու տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները վերջապես հասնեն խաղաղության, անվտանգության ու բարգավաճման, որին իրապես արժանի են։
Որպես ԵԱՀԿ, մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել ու աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես տեղահանվածներին ու հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձնաց»,- ասաց Իեն Բորջը։
Դիմելով Արարատ Միրզոյանին՝ Մալթայի արտգործնախարարն ասաց․
«Պարոն Միրզոյան կարող եք հույս դնել մեր աջակցության վրա, նույպես ես եմ ձեզ վրա իմ հույսը դնում»։