Հայտարարելով, որ իրենք ընտրվել են խաղաղության օրակարգն առաջ մղելու, որին այսօր նորանոր շերտեր են ավելացել՝ ՔՊ-ական թրքուհի Կարապետյան Մարիշը հայտարարել է, թե իր համար անսպասելի բացահայտում էր, որ ընդդիմադիրները կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել Հայաստանի Հանրապետության սահման ունենալու գաղափարի հետ: Միաժամանակ նա կասկած է հայտնել, թե արյդոք ԱԺ-ում գտնվող ընդդիմությունը հաջորդ ընտրություններում կունենա որևիցե քվե մի դեպքում, եթե չունի հստակ պատկերացում ՀՀ-ի հստակ մակերեսի մասին:
Հետաքրքիր է՝ իսկ Նիկոլն ունի՞: Քանի կար 29800-ի մասին էր խոսում, հետո այդ թիվն իջեցրեց 29743-ի, իսկ թե վաղը որքան կկազմի այդ թիվը ռեալ ժամանակում, ոչ ոք չգիտի: Երկրորդ՝ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը դեմ է դեմարկացիային կամ դելիմիտացիային: Որևէ ընդիդմադիր պատգամավորից Մարիշը լսել է այդ մասին: Միակ բանը, որ ընդդիմությունն ասում է, միակողմանի զիջումներից խուսափելու անհրաժեշտությունն է: Այնուհետև հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլը կարո՞ղ է երաշխավորել խաղաղություն դեմարկացիայի ու դելիմիտացիայի միջոցով: Այս հարցին Մարիշի փրչոտ շեֆը տալիս է բացասական պատասխան, ինչից ցանկացած նորմալ մարդու մոտ ծնվում է հարց՝ եթե պատերազմ այսպես թե այնպես լինելու է, եթե դեմարկացիան չի չեզոքացնում այդ վտանգը, ապա ո՞րն է տարածքներ տալու իմաստը մի դեպքում, երբ խոսք անգամ չկա այն մասին, որ ասկյարները կարող են հետ քաշվել վերջին տարիներին մեզնից զավթած տարածքներից, իսկ Արծվաշենի պատկանելիության հարցն էլ Նիկոլը նոր պետք է պարզի թուրքերի հետ: Իլհամը օրերս էր հոխորտացել, թե Տավուշում իրականացվող դեմարկացիան իրենց պարտադրանքն է, և որ դա իրենց հաղթանակն է նաև, երբ առանց մի կրակոցի բնակավայրեր են հետ բերվում՝ դա մատուցելով որպես Ադրբեջանի՝ տարածաշրջանի թիվ մեկ պետություն լինելու ապացույց:

Ա՛յ ընդդիմութունը սրան է դեմ, ընդդիմութունը դեմ է ոչ թե դեմարկացիային ընդհանրապես, այլ՝ այն թյուրիմացությանը, որ մարիշներն են իրագործոմ՝ առաջնորդվելով իրենց թուրք սիրեկանների թելադրանաքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել