Այս օրերին ակտիվացած ՔՊ-ականները, իրենց հանրային ելույթներում խոսելով այն մասին, թե ինչ կլինի, եթե հանկարծ երկրում լինի իշխանափոխություն, առաջին բանը, որ մատնանշում են, Հայաստանի՝ «գուբերնիա» դառնալու վտանգն է: Եթե նախկինում ասում էին, թե իշխանափոխության դեպքում նոր իշխանությունները «Զանգեզուրի միջանցք» են բացելու ու տալու ռուսներին, ապա հիմա կարծես թե այդ մասին չեն խոսում՝ հայտարարելով, թե եթե իրենք գնան, ապա Հայաստանում իշխող կդառնան ՌԴ-ն, իսկ միջանցքի հարցն այլևս էական էլ չի լինի, քանզի Հայաստանն ամբողջությամբ կանցնի ռուսական ազդեցության տակ՝ կորցնելով իր սուվերենությունը:
Ինչո՞ւ են ՔՊ-ականներն իրենց հետույքը փրկելու համար անընդհատ հանրությանը Ռուսաստանով վախեցնում, նրանք ինչ-որ բա՞ն գիտեն, թե՞ բլեֆ են անում:
Իրականում նրանք շատ լավ տեղյակ են, որ ներկա փուլում հայ հանրության ճնշող մեծամասնությունը բացասական կամ առնվազը ոչ ջերմ վերաբերմունք ունի Մոսկվայի հանդեպ՝ պայմանավորված, բնականբար, արցախյան պատերազմում ու դրանից հետո պաշտոնական Մոսկվայի բռնած դիրքով: Անկասկած, հակառուսական տրամադրություններն ունեն նաև օբյեկտիվ պատճառներ, սակայն փաստ է նաև, որ շատ դեպքերում հակառուսականությունն արհեստականորեն է ներարկվում հայ հանրության մեջ. իշխանություններին հարող շրջանակները շատ կոնկրետ պատվեր են կատարում կլորիկ գումարների դիմաց՝ հետապնդելով քաղաքական նպատակներ:
Այսօր Նիկոլի հիմնական քաղաքական կապիտալը մնացել է հակառուսականությունը: Մի ժամանակ նման կապիտալի դերում հանդես էին գալիս նախկինները, երբ նույնիսկ վատ եղանակի համար մեղավոր էին կարգվում նախահեղափոխական Հայաստանի իշխանություները: Հիմա այդ խոսույթը վերափոխվել է, ու նախկինների դերում հանդես են գալիս ռուսները, իսկ քանի որ հայ հանրության մեջ, ինչպես նշվեց, կա հակառուսական տրամադրվածությամբ շատ կոնկրետ ու զգալի շերտ, ՔՊ-ականները կարծում են, որ կկարողանան շահագործել այդ հանրային տրամադրությունները՝ շարունակելու մնալ իշխանության, Ռուսաստանից պոկվելու իմիտացիան շարունակելու միջոցով երկարաձգել իրենց պաշտոնավարման «լայֆթայմը»:
Նիկոլի քաղաքական կապիտալը եղել ու մնում է ատելությունը, քանի որ ուրիշ ոչինչ նա չի կարող առաջարկել

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել