Lurer.com-ը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անդրադարձել է ՊՆ հաղորդագրությանը, համաձայն որի՝ Կիրանցում պայթեցման աշխատանքներ են տեղի ունենալու։

«Առանց մեկնաբանության․․․ Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն:

Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․»,– ասված է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ 

Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել