Hraparak.am-ը գրում է․

Մինչեւ 2040 թվականն Արցախի օկուպացված Քարվաճառ (Քելբաջար)քաղաքի բնակչությունը կհասնի 17 հազարի։
Ինչպես հաղորդում է APA-ն, դա արտացոլված է «մինչև 2040 թ․ ներառող՝ քաղաքի զարգացման գլխավոր ծրագրում»։
Ըստ պետական պլանի՝ Քարվաճառի կենտրոնը բաղկացած կլինի ոչ բարձրահարկ բազմաբնակարանային շենքերից և վարչական շենքերից։ Դրանց շուրջ կկառուցվեն մասնավոր բնակելի շենքեր։

Ընդհանուր առմամբ, մինչև 2040 թվականը բնակչությանը նախատեսվում է տրամադրել 4250 բնակարան (մեկ անձի համար 25 քմ):

Բացի այդ, ըստ հայեցակարգի, Քարվաճառում նախատեսվում է կառուցել 4 դպրոց (960 աշակերտական տեղի համար), 4 մանկապարտեզ (520 տեղի համար), 2 հիվանդանոց (160 մահճակալի համար), ինչպես նաև պատերազմին վերաբերող թանգարաններ, հյուրանոցներ, սննդի տարբեր օբյեկտներ և սպորտային հրապարակներ, այդ թվում՝ հեծանվային վազքուղի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել