ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը, գովաբանելով Հայաստանի անվտանգության բանալիները թուրքին տալու իրենց ծրագրի իրագործումը, որին ականատես ենք դառնում Տավուշում, այն ներկայացրել է որպես միակ փրկություն, սահմանային սյուների տնկումն էլ՝ պատմական իրադարձություն՝ հայտարարելով. «Ֆիքսենք, որ հա, մենք վերադարձնում ենք Ադրբեջանին իրենց գյուղերը, բայց սա, պետք ա արձանագրենք, որ Ադրբեջանի համար վերջին փաստարկն ա՝ Հայաստանի Հանրապետության վրա ռազմական ուժ կիրառելու՝ էս գյուղերը վերադարձնելու համար»:
Իսկապե՞ս… Օրերս էր Իլհամը հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքելու, քանի դեռ Սահմանադրությունն ու գերբը Նիկոլը չի փոխել: Հետևաբար՝ եթե Իլհամը բացահայտորեն հայտարարում է, որ Հայաստանի հետ չի պատրաստվում խաղաղության գնալ՝ իր այդ կեցվածքը լեգիտիմացնելով Արցախի մասին Սահմանադրությունում առկա տողերով կամ ասենք գերբին Արարատի պատկերով, ապա քանի՞ գրոշ արժեն բառիգի խոսքերը: Կամ մի՞թե Իլհամը թողել է միջազգային օրենքի տառին ու ոգուն հավատարիմ գործչի տպավորություն: Արցախում առնվազն էթնիկ զտում իրականացրեց՝ նախապես սովի մատնելով բնակչությանը, որը ցեղասպանության էլեմեենտ է, նայե՞ց լեգիտիմությանը, թե՞ «միջազգային հանրություն» կոչվածից վախեցավ…
Այս անգամ էլ հաշվի չի առնելու ոչինչ, ու եթե հանկարծ հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ լինի, հարձակվելու է շատ ավելի նպաստավոր դիրքերից: Հիմա ընդամենն այդ հարցն է լուծվում Տավուշում, ուրիշ ոչինչ: