Պատասխանելով լրագրողներից մեկի՝ անկլավներին ու էքսկլավներին առնչվող հարցին՝ Նիկոլը հայտարարել է, թե չենք կարող խուսափել այդ հարցերից՝ հավելելով. «Հայաստանի Հանրապետության 29743քկմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում ա նաև Արծվաշենը, որն էքսկլավ է՝ մեր տեսակետից, անկլավ է՝ Ադրբեջանի տեսակետից: Եվ ինչ ենք մենք պայմանավորվել: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք»: Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր են իրավաբանորեն հիմնավորել Արծվաշենի՝ դե յուրե Հայաստան լինելը:
Նիկոլը փաստացի բացահայտել է, թե ինչ են պատրաստվում անել հետո. շարունակելով տարածքների ու բնակավայրերի հանձնման պրոցեսը՝ անցնելու են այսպես կոչված անկլավները թուրքին հանձնելուն՝ մարզ առ մարզ: Ադրբեջանի համար դա կարևոր է, քանի որ այդ անկլավների հանձնմամբ Հայաստանը դառնալու է փաստացի անդամալույծ, տեղ-տեղ Ադրբեջան՝ տոտալ պատերազմի դեպքում զրկվելով կենսական կոմունիկացիաներից:
Արծվաշենը դառնալու է Նիկոլի համար փրկօղակ, որ երբ բոլոր կարևոր ուղիները, անկլավները թուրքերին տա, հայ հանրության «աչքին թոզ փչի» ու ասի՝ տվել ենք այնքան, ստացել ենք այսքան՝ Արվաշենը: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Արծվաշենը որևիցե ռազմակավարական նշանակություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/502
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել