Սուտը… Ամբողջ պրոցեսը, որի մասին, ի դեպ հակասական տվյալներ են ստացվում Հայաստանից ու Ադրբեջանից, ընթանում է Տավուշի կլանման հարցի շուրջ, իսկ հետո՝ ողջ Հայաստանի: Նիկոլը, տալով գյուղերը, թիրախի տակ է դնում ամբողջ Հայաստանը, երկրի կոմունիկացիաներն ու էներգետիկ անվտանգությունը, և եթե վաղը նույն Իրանի հետ պատերզմ սկսվի, իսկ Թուրքիան կամ Ադրբեջանը ուժով միջանցք բացեն, Հայաստանը դառնալու է անկլավ՝ արժանանալով Արցախի ճակատագրին: Տոտալ շրջափակման ենք ենթարկվելու հավելյալ ճակատ ստանալով նաև նույն Տավուշում, որտղ կառուցած մեր բնագծերը, որոնք եռաշերտ պաշտպանության հնարավարություն են ստեղծում, աշխատելու են մեր իսկ դեմ, քանի դրանք անցնում են թուրքի հսկողության տակ:
Եթե Նիկոլը կարողացավ մարսել սա, հաջորդ փուլերով կտոր-կտոր հանձնելու է ողջ Հայաստանը: Տավուշում թեման կփակի, կանցնի Գեղարքունիքին, Արարատին, Սյունիքին, իսկ վերջում կպարզենք,որ Հայաստանից առավելագույնը մի 20000 քկմ է մնացել՝ այն էլ՝ ամեն րոպե հարվածի տակ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/499
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել