ArmLur.am-ը գրում է․

Ինչպես գրել էր Aysor.am-ը՝ ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թ ծնված մի աղջկա նկատմամբ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

ArmLur.am-ի ուշագրավ տեղեկություններով՝ վերոնշյալ դեպքերը նույն ժամանակահատվածում չեն եղել, ըստ տեղեկությունների՝ առաջին անգամ աղջկան բռնաբարել է 72-ամյա տղամարդը, որոշ ժամանակ անց 70-ամյա տղամարդը:

Տեղի բնակիչները իրավապահների հետ զրույցում ասում են, որ 13-ամյա աղջիկը այդքան էլ չի փայլել վարքով: Հիշեցնենք, որ մենք գործ ունենք 13-ամյա երեխայի կյանքի հետ և անչափահաս երեխանների հանդեպ սեռական ոտնձգությունները քրեորեն պատժվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել