Մեր մէջ այնքան քիչ են եղեր ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅՐԵՆԱՍԷՐՆԵՐԸ...եւ այնքան շատ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ խօսողները...., որոնք չարաչար եղծաներ, շահագործեր են այդ բառ-հասկացութիւնը յանուն ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻ: Մինչդեռ իրաւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ, ինչպէս կըսէ բանաստեղծը, «ամօթխած զգացում մըն է, զոր կապրիս սրտիդ սեղմած»: Ինչպէս բոլոր սէրերը, զայն ճշմարտօրէն ունեցողները զայն կը կրեն իրենց սրտին մէջ, որպէս հոգիի գաղտնիք, խորախորհուրդ ապրում, եւ չեն յայտարարեր զայն բացէ ի բաց, հրապարակայնօրէն, ի լուր աշխարհին....«Ստահակին վերջին ապաստանը իր հայրենասիրութիւնն է», կըսէ ժողովուրդը: ՉԵՄ ՀԱՒԱՏԱՐ ՊՈՌՊՌԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/510441362380314?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել