ArmLur.am-ը գրում է․

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ ՔՊ-ական պասգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության բռնված Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից:

Այս մասին ահազանգել են նրա պաշտպանները:

ArmLur.am-ը ՔՊ-ական Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք, ովքեր են ծեծի ենթարկածները, ինչպես ստացվեց, որ հենց իր հետ ընդհարումից մեկ օր անց քաղաքացուն ծեծի են ենթարկում.

«Ես երթուղայինում եմ, ձեզանից եմ լսում, որ ծեծի են ենթարկել: Я тут причем»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել