ArmLur.am-ը գրում է․
Բոհեմ» թատրոնում երեկ տեղի ունեցավ սիրված և ճանաչված դերասանուհի Թամարա Պետրոսյանի՝ Տոմայի ամուսնական մոնոներկայացման պրեմիերան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը ներկայացմանը ներկա էին հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Ավետ Բարսեղյանը, Վահե Բեգլարյանը (Բոնի), Վահե Զիրոյանը, Զառա Սահակյանը, Արամ MP3-ին և այլք։
ArmLur.am-ը երեկվա ներկայացման մասին զրուցել է Թամարա Պետրոսյանի հետ, ով զրույցի ընթացքում հայտնել է նաև բացառիկ մանրամասներ, թե երբ է ամուսնացել սիրելիի հետ։
Նշենք, որ Թամարա Պոտրոսյանը ներկայացման հենց սկզբում էլ նշեց, որ ամուսնացել է, ինչին սպասում էին բոլորը։
Մոնոներկայացումը փոքր ինչ համեմված էր նաև քաղաքական հումորով, ինչը դերասանուհին մեկնաբանեց, որ նա ուղղակի չէր կարող անմասն մնալ։
Դերասանուհին ներկայացման մեջ ներառել էր նաև իր հայտնի ընկերների մասին հայտնի հումորներ, ինչպիսիք են, օրինակ՝ Ավետ Բարսեղյանի մասին հայտնի կասկադյան հումորները։
Ներկայացման ընթացքում դերասանուհին նաև անդրադարձավ արցախյան տխուր իրադարձություններին, ինչն էլ հուզեց դահլիճում գտնվող հանդիսատեսին։