Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերը, հայտարարել է, որ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի՝ ընդգծելով՝ մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չեն կարող խոսել։
Փաստորեն՝ Գրիգորյան Մհերի հայտարարությունից հետևում է, որ Նիկոլը որոշել է չշտապել ու գլխապատառ կերպով Տավուշը թուրքերին դեռ չհանձնել:
Գլխավոր հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյոք Գրիգորյան Մհերն ասում է ճշմարտությո՞ւնը, թե՞ այն թաքցնում է՝ վախենալով հանրության ռեակցիայից. իշխանությունները գուցե հասկացել են, որ կարող են գործ ունենալ հանրային դիմադրութան հետ՝ դրանից իրենց համար բխող քաղաքական հետևանքերով, ուստի որոշել են թայմաութ վերցնել՝ հասկանալու՝ ինչպես են կարողանալու հողերն Իլհամի գրպանը գցել աննկատ ձևով, որ շատ չճչա այն պայմանավորվածությունը, որի հիման վրա է այսօր Իլհամը սահմաններին կրակում ու իրեն խոստացածը պահանջում նաղդով:
Հետաքրքիր է՝ Գրիգորյան Մհերի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի Անդոնը, որ հայտարարում էր, թե ՊՆ ԳՇ-ն է որոշել հենց տավուշից անհապաղ սկսել սահմանագծումն ու սահամանզատումը: Փաստորեն՝ վերջնական որոշում կարծես թե չկա, հա՞:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/454
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել