Armenpress.am-ը գրում է.
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստան կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Այսօր Երևանում գերազանց հանդիպում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,–գրել է Բուրիչը:
ԵԽ գխավոր քարտուղարը գրառմամբ նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1134237.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել