ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ինչ երկտող է թողել Դիլիջանում քենուն կյանքից զրկած ու ինքնասպան եղած Արցախի ԱԱԾ աշխատակիցը։ Մասնավորապես, նա իր մահվանից առաջ թողած գրության մեջ հայտնել է, որ իր քենին քանդել է իր տունը, փաստի առաջ է կանգնեցրել իրեն, ինչ է արել կոնկրետ իր քենին, ինչի արդյունքում իր կինը թողել հեռացել է իրենից։
Իրավապահ համակարգում, ըստ նախնական քննության տվյալների, պարզվել է, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցը այլ հարաբերությունների մեջ է եղել իր քենու հետ, ինչի մասին իմացել է կինը ու լքել է երկիրը։
Ապրիլի 3-ին Տավուշի մարզում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել, և կան տուժած քաղաքացիներ:
Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Shamshan.com-ի փոխանցմամբ՝ մահացած կինը բանկի աշխատակից է եղել, որն այդ պահին գտնվել է «Mobile Centre»-ում, և նրա քրոջ ամուսինը, որը ԼՂ քաղաքացի է և ԼՂ ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու համար, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:
Մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:
Ըստ քննչական կոմիտեի՝ դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: