ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են փառաբանել Նիկոլի բրյուսելյան հանդիպումը: Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկից բացի «ծանրաձողին է մոտեցել» ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խանդանյան Սաքոն ու բարբառել. «Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի դերի և ընկալման տեսանկյունից»։ Սաքոյին, պազրվում է, ոգևորել է այն, որ արևմտյան լիդերները ողջունել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչը, ըստ նրա, կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը:
ՔՊ-ականները չեն հոգնում չեղած բանն այսքան ճոխացնելուց ու մարդկանց «ականջներից լապշա կախելուց»: Լա՛վ, մի՞թե Հայաստանն այդ մի քանի հարյուր միլիոն դոլարին էր մնում՝ թռիչքաձև աճ ու զարգացում ապրելու, բայց չէ՞ որ Նիկոլը չի դադարում հայտարարել, թե իրենց մոտ փողն ուղղակի գոլ է տվել, այնքան կա, որ չգիտեն՝ ինչ անեն, որ դրանից ազատվեն: Եթե իսկապես Խանդանյան Սաքոյի խանդավառությունն ունենար որևիցե հիմք, ապա արևմտյան չինովնիկները Հայաստանին գոնե մի 2 մլրդ փող պետք է տված լինեին, այլ ոչ թե դրանից բազմաթիվ անգամ պակաս գումար ու շոյելով Նիկոլի գլուխը՝ ճամփու դնեին՝ ի ցույց դնելով նրա էժանությունը:
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», ապա դա մեծագույն միֆ է. ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը մեռած չեն, որ թույլ տան Հայաստանին ամրապնդել իր անվտանգությունն ու մեծացնել նշանակությունը մի տարածաշրջանում, որն Անկարայի ճաշացանկում է՝ առաջիկայում կլանելու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել