Նիկոլը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե քննակելու են Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ «Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար»,-մասնավորապես՝ ասել էր Նիկոլը:
Նիկոլի այս խոսքերն առանձնակի երանգ են ձեռք բերում Հայաստանում ռեալ ժամանակում հաստատված բռնապետական կարգերի ֆոնին: Ժողվորդավարության մասին խոսող Նիկոլի երկրում հենց հիմա մի շարք ազատամիտ անհատականություններ բանտված են մնում՝ ՔՊ-ական իշխանության հանդեպ իրենց ունեցած դիրքորոշման, քաղաքացիական արիության ու իրերն իրենց անունով կոչելու համարձակության համար:
Արդյոք Արևմուտքը կփորձի՞ Նիկոլին կարգի հրավիրել՝ նրան հասկացնելով՝ ինչը որից հետո է, թե՞ կշարունակեն թքած ունենալ իրենց իսկ հանրային վարկանիշի անկման փաստի վրա՝ չդադարելով կատարվող քաոսի վրա աչք փակել:
Նիկոլի խոսքերը հնչում են որպես ծաղր՝ ուղղված նրանց, ում հետ նա բանակցելու է մեկնել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Նիկոլին այսքան երես տվել, երբ հայտնի է, որ նախկին իշխանութունների օրոոք, օրինակ, մի թթու խոսքն անգամ՝ ուղղված որևէ մեկին, անմիջապես արժանանում էր դատապարտման:
Պատասխանը պարզ է՝ խոշոր հաշվով եվրոպացիները թքած ունեն Հայաստանի ժողովրդավարության իրական մակարդակի վրա, քանի որ լուծում են աշխարհաքաղաքական խնդիրներ: Նիկոլի բռնապետությունը ներկա պահին ծառայեցվում է Արևմուտքի շահերին, ինչը նշանակում է, որ գաղափարական կամ արժեքային հարցերը մղվել են երկրորդ պլան ու չեն հետարքրում և ոչ մեկին: Բանը հասել է նրան, որ Իլհամը սկսել է ամերիկացիների հետ զրույցներում մատնացույց անել Հայաստանում տիրող անբարեհույս վիճակը՝ ակնարկելով, որ եթե իսկապես Արևմուտքը կարևորում է ժողովրդավարությունը, ապա պարտավոր է նախ Նիկոլին կարգի հարվիրել:
Մնում է հասկանալ՝ եվրոպացիները երկա՞ր են ջայլամի կեցվածք ընդունելու՝ չտեսնելով ակնհայտը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/440
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել