Ինչպես հայտնի է, ցանկացած՝ նույնիսկ երկրի կործանման փաստը արդարացնելիս ՔՊ-ականներն ու Նիկոլը սիրում են հղում կատարել 2021-ի ընտրություններին ու պնդել՝ լավ են անում, ինչ ուզում՝ անում են, քանի որ լեգիտիմ են և ունեն ժողովրդի վստահությունը:
Հրապարակվել են վերջին սոցհարցման արդյունքները, որոնք, մեղմ ասած, խոստումնալից չեն ՔՊ-ի համար. Նիկոլի գործունեությունը լիովին դրական են գնահատել հարցվածների միայն 8%-ը մի դեպքում, երբ 2023-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել էր մոտ 14%, իսկ մարտին՝ 16% -ից մի փոքր ավելին:
Հարցվածների գրեթե 20%-ը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում աշխատանքը, 47,1%-ը՝ ընդհանրապես բացասական:
Սա նշանակում է երկու բան՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ հասարակության հետ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմությունը կարող է իսկապես հաջողություն գրանցել, երկրորդ՝ Նիկոլի՝ Իլհամին տված խոստումների իրագործումը դառնում է հույժ բարդ:
Փաստը, որ Նիկոլի վարկանիշն իջել է շրիշակի մակարդակի, չի կարող զարմանալի լինել, քանի որ չկա գեթ մեկ լուսավոր կետ, որին նայելով հնարավոր կլիներ գոնե ինքնախաբեությամբ զբաղվել: Իհարկե, դեռ կինքնախաբվողներ կան, նրանք չեն անհետացել, բայց տենդեցները հուշում են, որ այդ 8%-ը շուտով կարող է դառնալ 0,8՝ կատարելապես զրկելով Նիկոլին հույսի նշույլից:
Գնդակն ընդդիմության դաշտում է, ու հիմա մնում է ուղղակի տեսնել, թե կարողանալո՞ւ են, արդյոք, ստիպել Նիկոլին հանձնվել, թե՞ ոչ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/435
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել