Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը։
2016 թվականի ապրիլի 2-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ապացույցն են այն բանի, որ թշնամին դեռ չի հանգստացել և ուզում է շարունակել իր վայրագ պահվածքը։
ՀՀ Երրորդ նախագահ, այդ ժամանակ ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ունեցած հզոր ռազմական, քաղաքական և դիվանագիտական գիտելիքների շնորհիվ Հայաստանը շահած դուրս եկավ։
Եվ ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լաց էր լինում իր ժողովրդի առաջ, քանի որ նրան ստիպում էին ճանաչել Արցախի ինքնորոշումը։
Ապրիլյան քառօրյա պատերազմը նշանավորվեց իբրև Հայոց պատմության հաղթական պատերազմներից մեկը, որտեղ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հավաքական կամքը և միասնականությունը։
Հավերժ փառք Հայրենիքի համար ընկածներին, հավերժ փառք հայ ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել