Ցայսօր չեն դադարում քննարկել ու քննել այն հարցը, թե ինչու դրսի ուժերին պետք եղավ 2018-ին Հայաստանում «հեղափոխություն» կազմակերպել, որի հետևանքով պետք է ոչ թե տնտեսաքաղաքական ֆորմաիցիայի փոփոխություն տեղի ունենար, այլ՝ դե ֆակտո ավելի քան 42000 քկմ-անոց պետութան ավարտ:
Իրականում 2018-ին տեղի ունեցածի արմատները պետք է փնտրել 2016-ի պատերազմի մեջ: Արտաքին ուժերին հաղթանակած, սեփական դիրքերը բանակցություններում ամրապնդած Հայաստան հարկավոր չէր, քանի որ այդպիսի Հայաստանը չէր կարող նպաստել Արդբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման այն շինծու ծրագրի իրագործմանը, որի միջոցով որոշ արտաքին ուժեր նպատակադրվել էին լուծել իրենց հարցերը մեր տարածաշրջանում: Ավելին՝ հենց 4-օրյայում մեր կրած հաղթանակն էր, որ պետք է ստիպեր բարոյապես ջախջախված Իլհամին գումար ներդնել 2018-ի հեղափոխութան գործում, ինչի մասին նա, ինչպես հայտնի է, հեղափոխությունից կարճ ժամանակ անց անձամբ էր խոստովանել՝ գլուխ գովելով, թե ինքն իբր այնքան ազդեցիկ է, որ կարողացել է Հայաստանում իշխանություն փոխել:
Չէր կարողանա, իհարկե, եթե արտաքին ուժերի ու Հայաստանի ներքին թշնամիների միջև կոնսենսուս չլիներ: Հենց այդ կոնսենսուսն է, որ ծնեց Նիկոլի իշխանությունը՝ զրոյացնելով քափուքրտինքով մեր վաստակածը:
4-օրայում կերտած հաղթանակը շատ լավ հիմք կարող էր դառնալ Հայաստանի վերաբեռնավորման համար, ինչը, սակայն, ակնհայտորեն չէր մտնում արտաքին խաղացողերի ծրագրերի մեջ, քանի որ եթե դա տեղի ուենար, Ադրբեջանը ստիպված էր լինելու հավետ համակերպվել պարտության հետ՝ սահմանափակելով բոլոր նրանց հնարավորությունները, ովքեր խաղադրույք էին ցանկանոմ կատարել հենց այդ երկրի վրա՝ առաջ մղելու սեփական աշխարհքաղաքական շահերը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դանից շատ ավելի հեռու եզերքներում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել