Առաջին հայացքից եվրաինտեգրման ուղին անայլընտրանքային հռչակած Սոնայի հարցը տրամաբանված է թվում: Բայց հարց է առաջանում՝ իրեն քաղաքական գործիչ համարող Սոնան ռեալ պոլիտիկի կանոնների մասին տեղյա՞կ է: Եթե Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի կա՛մ արդարացնի Մոսկվայի սառը վերաբերմունքը, կա՛մ այն սադրի, ինչո՞ւ ենք զարմանում, որ Կրեմլը չի կատարում իր պարտավորությունները: Ի դեպ՝ նույն Կոպրիկինն իրեն ուղղված հարցին, թե եթե ՀՀ սուվերեն տարածքի վրա հրաձակում լինի, Մոսկվան կկատարի՞, արդյոք, իր պարտականությոնները, բավական խոսուն պատասխան էր տվել՝ ասելով, որ Մոսկվան պատրաստ է կատարել, բայց միայն այն դեպքում, եթե Երևանը դա ցանկանա կամ թույլ տա:
Սոնայի հայտարարություններից բխում է, որ Երևանը չունի ցանկություն՝ Մոսկվայի տարածաշրջանային դիրքերը հզորացնելու նույնիսկ սեփական ինքնասպանության գնով. անվերապահորեն Արևմուտք գնացող Հայաստանը չի կարող բաց լինել Մոսկվաից ստացվելիք օգնության առաջ նույնիսկ այն դեպքում, եթե ռուսները ծնկաչոք խնդրեն էլ: Եվ հետո՝ եթե Երևանը գնում է անվերապահ արևմտականացման ճանապարհով, ապա ի՞նչ իրավունքով են սոնաղազարյանները Մոսկվայից ռազմական օգնություն ակնկալում. անվտանգության հարցն արտաքին քաղաքականության անքակտելի բաղադրիչ է, և եթե գլոբալ առումով դու գնում ես մի ուղղությամբ, ապա հակառակ բևեռից քո բռնած ուղուն ոչ համապատասխան ակնկալիքներ պետք չէ ունենալ:
Այս տարածաշրջանում «յոթ մոր կաթ ծծողը» միայն Իլհամն է, իսկ թե ինչ է ծծում Նիկոլը, թերևս ավելի լավ Սոնան կիմանա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել