Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը՝ բարձր: Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար: Խնդրեց ձեզ փոխանցել․
«Տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:
«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:
Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման… էստեղ էլ ա «լյոքշ», էստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը, սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի, սպասարկող անձնակազմը շատ է ու բոլորը՝ նույն շորերով»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/pfbid0W1pfFimxjonwQanfTrMQv9tHS1gXVPsZQ8gSxyoQmwJsPsvHDE56wx4yhoZafknLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել