Իհարկե, «Lada»-ների արտադրության հետ կապված որոշումը կայացվել էր տեռորիստական ակտից շատ առաջ, սակայն ինքնին այդ փաստը ցույց է տալիս, թե ինչպես է Իլհամին հաջողվել կառուցել բազմաբևեռ արտաքին քաղաքականութուն՝ կարողանալով «ծծել յոթ մոր կաթ»:
Այս իմաստով Հայաստանն ամբողջական հակապատկերն է Բաքվի: Օրինակ՝ մեկը կասի՞, թե ինչ եղան հայկական «Սեպուհները», ինչո՞ւ Հայաստամում ավտոմեքենաշինություն գոյություն չունի մի դեպքում, երբ հայտի է, որ տարիներ առաջ Նիկոլը համապատասխան գործարանում ինքնափիառով էր զբաղվում՝ անիրական հույսեր արթնացնելով: Ի դեպ՝ Իրանը նույնպես Ադրբեջանում լրջագույն ներդրումներ ունի՝ ելնելով, բնականաբար, աշխարհաքաղաքական շեհերից:
Եթե Հայաստաում վարվեր նորմալ քաղաքականություն, ապա մեր երկրում նույնպես օտարերկրյա ներդրումների պակաս չէր լինի: Օրինակ՝ նույն Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ո՞վ կասի, ի՞նչ եղավ: Կամ ի՞նչ եղավ եվրոպացիների խոստացած ավելի քան 2 մլրդ եվրո գումարը և այսպես շարունակ:
Բայց ի՞նչ իմաստ կա՝ նեդրումներ անելու մի երկրում կամ փող տալ մի երկրի, որի թիվ մեկ իշխանավորը թշնամի պետության գործակալն է՝ բազմած քաղաքի մեջտեղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել