Սիմոնյան Ալենի մամուլի խոսնակ Ղուլյան Նելլին հայտել է, որ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։ Հայտնելով, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում՝ նա ասել է. «ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»:
Սա ընդգծված հակառուսական կեցվածք է, և սա այն դեպքն է, երբ ոչ մի «կռուտիտ» չի աշխատելու: Երբ Թուրքիայում եղավ մեծ երկրաշարժ ու մեռան բազմահազար թուրքեր, ՔՊ-ական իշխանությունը, սեփական հետույքը պատռելով, շտապեց կեցվածք դրսևորել, մարդասիրական օգնություն ուղարկել ու Էրդողանից էլ ավելի ուժգին սգալ մի երկրի համար, որի հասարակությունը «հայ» բառը նույնականացնում է «թշնամի» եզրույթի հետ:
Միանալով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը՝ Հայաստանը կարևոր ժեստ կաներ՝ ուղղված ոչ այնքան ռուսաստանյան իշխանություններին, որքան այդ երկրի հանրությանը: Այդ հայտարարությունը կարծես թե մեծապես կրում էր մարդասիրական բնույթ, այլ ոչ թե շոշափում ասենք աշխարհքաղաքակնությանն առնչվող հարցեր: Հետևաբար՝ եթե Հայաստանը միանար դրան, դժվար թե Արևմուտքը Նիկոլի վզից բռներ, իսկ չմիանալու հետևանքով ռուսները կարող են հայ ժողովրդի քթից բերել:
Բայց ոչ, ՔՊ-ն խնդիր է դրել՝ Ռուսատանի հետ թշնամանալու: Գուցե Նիկո՞լն է նման կերպ Կրեմլից «պատիվ պահանջել»՝ նկատի ունենալով այն, որ նրա զանգերին այնտեղ չեն պատասխանել: Բոլոր դեպքերում ՔՊ-ն անում է ամեն ինչ, որ Մոսկվայի զայրույթը թափվի Հայաստանի վրա, որպեսզի իրենք արդարացում ունենան՝ Հայաստանը թուրքիայի տակ գցելու համար, իսկ պատերազմի դեպքում՝ երկիրն առանց դաշնակիցներ թողնելու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/400
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել