Իլհամի շնիկը, Ի պատասխան սրա, երկնել է.«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և միայն չարիք է տեսնում ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու ապօրինի օկուպացիայի շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»:
Կա՞ մեկը, ով կարող է թուրքին հակաճառել: Առաջին իսկ փորձի դեպքում ազերիները դեմ են տալու Նիկոլի ու ՔՊ-ականների՝ ասենք Մելքոնյան Գագոյի հայտարարություններն ու փաստելու, որ հայաստանյան իշխանությունները նույնպես Տավուշի չորս գյուղերի հարցը փակված են համարում՝ դրանք համարելով ադրբեջանցիների բազմադարյա օրրան: Այլ կերպ ասած՝ եթե «հայերը» այդ գյուղերը համարում են ադրբեջանական, կլաարներն ովքե՞ր ենբ, որ փորձեն խաթարել Նիկոլ-Իլհամ եղբայրությունը:
Այսօր Հայաստանը մի թշնամի ունի, և այդ մարդու անունը բնավ Իլհամ չէ. Նիկոլն է Իլհամին զինողը, նրա «բերանը լեզու դնողը», հուշողն ու դժվարին պահերին օգնութան ձեռք մեկնողը: Քանի դեռ նա է Հայաստանի ղեկավարը, որ ներսից երկիրը հանձնում է թուրքին, ո՛չ Արևմուտքը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ցանկացած մեկ այլ սուբյեկտ ցանկության դեպքում անգամ չի կարողանալու փրկել Հայաստանը:
Հայաստանը պետք է փրկի հայ ժողովուրդը՝ ՔՊ-ի հերն անիծելով ու երկիրը ներսից ազատագրելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել