Մահացու ելքով ՃՏՊ-ների թվի աճը, որ դառնում է թռիչքաձև հատկապես ձմռանը, իրականում պայմանավորված է ոչ թե վարորդական իրավունքների խնդրով, այլ՝ նույն ճանշինների թերի աշխատանքով, ճանապարհների խայտառակ թերի կահավորմամբ, ինչպես նաև ճանապարհների որակով: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց չվերացման դեպքում խնդիրը չի լուծվելու նույնիսկ այն դեպքում, եթե «պռավա» Հայաստանում է՛լ ոչ մեկին չտան՝բ ացի ՔՊ-ականներից ու նրանց հետ փոխկապակցված անձանցից:
Ինչ վերաբերոմ է ֆրանսիական մոդելին, ապա դա Անդոնին դուր է եկել, քանի որ փողեր բռնելու հավելյալ աղբյուր կարող է լինել, իսկ այն, ինչ որ փող է բերում, չի կարող Անդոնի սրտից չբխել: Ասել կուզի՝ Անդոնի հուզմունքը պայմանավորված է բացառապես հավելյալ ֆինանսական աղբյուրներ գտնելու մոլուցքով և ուրիշ ոչինչ: Կամ ի՞նչ է նշանակում վկայականի էժանության մասին նրա ակնարկը: Արդյոք Անդոնը նկատի ունի կաշառակերութան խնդի՞րը, թե՞ պետական մուծումներն են քիչ թվացել նրան: Հիմա եթե թանկանա «պռավա» ձեռք բերելու պրոցեսը, դրանից ՃՏՊ-ների թիվը նվազելո՞ւ է, ո՞րն է տրամաբանությունը:
Անդոնը մի տրամաբանոթյուն ունի,և այն փողի լոգիկան է,ամենքից ու ամեն ինչից քերելու ցանկությունն է, մարդկանց վրա հավելյալ ֆինանսկանա բեռ դնելն է,որ բացի իրենցից այս երկրում է՛լ ոչ ոք լավ չապրի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել