Նարեկ Սամսոնյանից հետո Նիկոլը թիրախավորել է նրա գաղափարակից գործընկեր, հանրահայտ «Իմնիմինիմի»-ի համահեղինակ, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանին: Ըստ երևույթին, Սաղաթելյանին էլ կներկայացվի այն նույն մեղադրանքը, ինչ Սամսոնյանին՝ նկատի ունենալով այն, թե որն է Նիկոլի՝ այս մարդկանց թիրախավորելու հիմնական նպատակը. ՔՊ-ականների հետույքը մրմռում է, որ հանրությանն իրականությունը բացահայտողներ կան այս երկրում, ուստի որոշել են ոստիկանական մահակի օգնությամբ լռեցնել ճիշտը պատմողներին, որ մյուսներին էլ դաս լինի, որ վախ ներշնչեն հայրենիքի ճակատագրով մտահոգվածներին:
Հետաքրքիր է՝ այսքանից հետո՞ էլ են եվրոպացիները Նիկոլին «ժողովրդավարական բաստիոն» հռչակելու, այսքանից հետո՞ էլ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «նոր Հայաստանի» ժողովրդավարոթյունը գովերգելու: Իսկ գուցե Նիկոլին ձոնված գովաբանական ասքե՞րն են հենց պատճառը, որ նա այսօր իրեն այս կարգի անպատիժ է զգում ու բռնությամբ լռել ստիպում:
Եթե Նիկոլին պարբերաբար տրվող արևմտյան գնահատականները մի փոքր անաչառ ու օբյեկտիվ լինեին, ապա այսօր ազատ խոսքի իրենց իրավունքից օգտվող քաղաքացիներին Նիկոլի իրավապահները նման ոճով բերման չէին ենթարկի, եթե նույն Աշոտյանի հետ կատարվողն արժանանար «դեմոկրատական» աշխարհի պատշաճ գնահատականին, ապա այսօր Սամսոնյանի ու Սաղաթելյանի հետ նման կերպ չէին վարվի:
Արևմուտքը պետք է հասկանա, որ նման գործելաոճով Նիկոլը ստվերում է նախևառաջ արևմտյան երկրների կողմից ջատագովված արժեհամակրգը ու հեղինակության վրա խաչ քաշում, եթե, իհարկե, Նիկոլի ձեռամբ Կովկասում սեփական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերն առաջ տանողների համար այդ հագամանքը կարևոր է դիտրակվում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/386
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել