ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսանյութը:
«Մասնավորապես, թե ինչպես է 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը գտնվում քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։
21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել իսկ 21-ամյա երիտասարդը դանակահարել է նրան»,– գրում է կայքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armluram/25210
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել